ԵՐԵԽԱՆԵՐ

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Մանկական ակումբը առաջարկում է տարբեր ծրագրեր նախատեսված 3-14 տարեկան երեխաների համար: Ձեր երեխաները կարող են մասնակցել ամենօրյա ժամանցային միջոցառումներին՝ կազմակերպված հոգատար դայակների կողմից: Մանկական սրահը բաղկացած է երկու խաղասրահներից՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: Խաղասրահներից առաջինը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար, որտեղ կազմակերպվում են տարատեսակ զարգացնող խաղեր և ժամանցային ծրագրեր: Մյուս սրահում առկա են նորագույն խաղային սարքավորումներ նախատեսված է 7-ից բարձր տարիքի երեխաների համար:

ԴԱՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արարատ Ռեզորտի փորձառու դայակները հոգ են տանում Ձեր փոքրիկների մասին,մինչ Դուք  կվայելեք լիարժեք հանգիստը մեր հյուրանոցում: 10:00 – 19:00 – Անվճար 19:00 –  22:00 – Վճարովի – ժամը՝  2000 դրամ մեկ երեխայի համար Գները կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման:

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ընտրեք լավագույն վայրը նշելու Ձեր միջոցառումները: Ձեր երեխայի յուրաքանչյուր երազանքը իրականություն կդառնա Արարատ Ռեզորտում իր ծննդյան տարեդարձին կամ այլ երեկույթին : Արարատ Ռեզորտի անձնակազմը կօգնի Ձեզ կազմակերպել Ձեր երեխայի երազանքների ծննդյան տարեդարձը և այդ օրը դարձնել անմոռանալի ամբողջ ընտանիքի համար :
Menu