ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

ՌԵՍՏՈՐԱՆ ԱՐԱՐԱՏ

Արարատ Ռեզորտ հյուրանոցը հպարտությամբ ներկայացնում է իր Արարատ Ռեստորանը: Փորձառու խոհարարները Ձեզ են առաջարկում տեղական և միջազգային խոհանոցների համեղ ուտեսների տեսականի : Ավելին, հանրահայտ խմիչքները՝ կոնյակները և գինիները, Արարատ Ռեստորանը դարձնում են գրավիչ վայր Ձեր խնջույքները նշելու համար: Իսկ ժամանակակից դիզայնը և դրական մթնոլորտը ձեր հանգիստը դարձնում են լիարժեք, հաճելի և անմոռանալի:

ԱՐԱՐԱՏ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲ

Արարատ Կարաոկե ակումբում Դուք կարող եք լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ էլեգանտ և ուրախ միջավայրում: Կարաոկե ակումբը հագեցած է նորագույն սարքավորումներով և ապահովում է բարձրորակ ձայնային համակարգ : Միջոցառումներ անցկացնելու հնարավորություն Համեղ սնունդ և ըմպելիք Երկուշաբթի-կիրակի , 24 ժամ Հայերեն,անգլերեն և ռուսերեն երգերի բազմազանություն

ԼՈԲԲԻ ԲԱՐ

Օրը սկսելու իդեալական տարբերակ է մեկ գավաթ թարմեցնող սուրճը: Արարատ Ռեզորտի Լոբբի բարը հանգիստը վայելելու հիանալի վայր է համեղ սուրճերի, թեյերի, էկզոտիկ կոկտեյլների և նախուտեստների տեսականիով: Ներդաշնակ երաժշտությունը, հարմարավետ միջավայրը և դեպի լեռները բացվող տեսարանը լիովին հանգստանալու և լիցքաթափվելու հնարավորություն են տալիս :

ՓՈՒԼ ԲԱՐ

Ամենօրյա աղմկոտ առօրյայից կտրվելու և հանգստանալու  համար  այցելե՛ք Արարատ Ռեզորտ Հյուրանոցի  լողավազանը և  նրան կից բարը: Դեպի լեռները բացվող տեսարանը և լողավազանի բարի զովացուցիչ ըմպելիքները և կոկտեյլները ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: Լողավազանի տարածքը հագեցած է բոլոր հարմարություններով բարից լիարժեք օգտվելու համար:
Menu